Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Կապան-Քաջարան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղևորները հոսպիտալացվել են


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Անվեար» ռեստորանի մոտակայքում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mitsubishi Airtrek» մակնիշի 81 AC 881 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ա. Մ.-ն և ուղևորներ՝ 1995 թ. ծնված Հ. Պ.-ն, 1996 թ. ծնված Գ. Ս.-ն և 1996 թ. ծնված Հ. Հ.-ն հոսպիտալացվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնը և հոսանքազրկել են ավտոմեքենան:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ