1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ն.Բ.Հակոբյանի և Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահական ինստիտուտները միացվելու են

Ն.Բ.Հակոբյանի և Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահական ինստիտուտները 
միացվելու են

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը միացնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, վերջին տարիներին Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի գործունեության արդյունավետության նվազում է նկատվում, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային   անհարմարավետ պայմաններով: Ինստիտուտի 2016 թվականի եկամուտը կազմել է 13 մլն 515 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 12 մլն 188 հազար դրամ, ըստ 2017 թվականի նախահաշվի՝ եկամուտները կազմել է 13 մլն 270 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 13 մլն 250 հազար դրամ:

Ակնկալվում է, որ միացման արդյունքում առավել նպատակային կդառնան գիտական, կլինիկական ու հիգիենիկ ոլորտներում իրականացվող հետազոտությունները, առավել ևս, որ ազգային ինստիտուտում տեղակայված են մի շարք կլինիկական բազաներ և լաբորատորիաներ, այդ թվում` մանրէաբանության և հիգիենայի լաբորատորիան, իրականացվելիք հետազոտությունները կլինեն առավել թիրախային և համապարփակ, կներառվեն ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի ռեսուրսները:

Նախատեսվում է կադրային երիտասարդացում` ի հաշիվ ազգային ինստիտուտի կադրային բազայի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]