Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նիդերլանդներում կայացել են ՀՀ անկախության 26-ամյակի և ՀՀ-Նիդերլանդներ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումներ

Նիդերլանդներում կայացել են ՀՀ անկախության 26-ամյակի և ՀՀ-Նիդերլանդներ 
դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Հաագա քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել տոնական համերգ-միջոցառում, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ու դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Կայացած համերգին ներկաներին իր կատարողական բարձր վարպետությամբ հիացրեց «Կոմիտաս» ազգային քառյակը` գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի ղեկավարությամբ:

Տոնական միջոցառմանը ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Նիդրելանդների ԱԳՆ Արևելյան գործընկերության ու Արևելյան հարևանության հարցերով հատուկ բանագնաց Ադրիան Պալմը: Նրանք երկուստեք շեշտեցին անցած 25 տարիներին երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, փոխգործակցությունը և զգալի ներուժը, որը կայուն հիմք է հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման համար:

Հոկտեմբերի 6-ին «Կոմիտաս» ազգային քառյակը համերգով հանդես եկավ նաև Մաաստրիխտ քաղաքում, որին ներկա էին Մաաստրիխտի քաղաքային իշխանությունների, ավագանու և այլ կառույցների ներկայացուցիչներ: 

Հոկտեմբերի 15-ին Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում կայացավ ևս մեկ տոնական համերգ, որտեղ համաշխարհային ու հայ կոմպոզիտորների կատարումներով հանդես եկավ «Դասական երաժշտության կամերային նվագախումբը»`գեղարվեստական ղեկավար Աշոտ Տիգրանյանի ղեկավարությամբ:

Համերգները կազմակերպվել էին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և Մաաստրխտի «Անի» հայ համայնքի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ»:
 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]