Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը կիրականացնի Էկոգյուղերի ցանց ձևավորելու ծրագրային քայլեր

Հայաստանը կիրականացնի Էկոգյուղերի ցանց ձևավորելու ծրագրային քայլեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրեն Կոշա Անջա Ջոուբերտին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանին, ում հրավերով հյուրը Հայաստան է ժամանել «Արևորդի» միջազգային բնապահպանական 7-րդ փառատոնին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Խաչիկ Հակոբյանը, ողջունելով Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրենին, հայտնել է Հայաստանի կառավարության, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, պատրաստակամությունը մասնակցելու Էկոգյուղերի գլոբալ ցանցի ծրագրերին. «Հայկական համայնքներն Էկոգյուղերի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն առաջնային նշանակություն ունի բնապահպանական խնդիրների լուծման և մշակույթի ձևավորման գործընթացում»: Նախարարի տեղակալն առաջնային է համարել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հարակից համայնքներում ծրագրի իրականացումը, ինչի արդյունքում կխթանվի օրգանական արտադրությունը, որն իր հերթին նվազագույնի կհասցնի ճնշումը ԲՀՊՏ-ների վրա: Էկոլոգիապես մաքուր արտադրանքի ծավալների մեծացումն իր հերթին կնպաստի համապատասխան շուկայի ձևավորմանը:

Կոշա Անջա Ջոուբերտին ներկայացրել է Էկոգյուղերի գլոբալ ցանցի ծավալած գործունեությունը և շեշտել, որ էկոգյուղերի կայացման գործում առաջնայնությունը տրվում է համայնքների ինքնակառավարմանը և սեփական նախաձեռնությամբ որոշումների ընդունման արդյունքում էկոլոգիական անհրաժեշտ փոփոխությունների ապահովումը:

Կողմերը պայմանավորվել են համագործակցության շրջանակներում իրականացնել գործնական ծրագրային քայլեր Հայաստանում Էկոգյուղերի ցանց ձևավորելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]