Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսպանիայի դատարանն անվավեր ճանաչեց անկախության հանրաքվեի մասին կատալոնական օրենքը

Իսպանիայի դատարանն անվավեր ճանաչեց անկախության հանրաքվեի մասին կատալոնական օրենքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սահմանադրական դատարանը լուծարել Է Կատալոնիայի իշխանությունների կողմից սեպտեմբերի 6-ին ընդունված օրենքը, որը անկախության հանրաքվեի անցկացում Է նախատեսում այդ տարածաշրջանում: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտնել Է El Pais թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Սկզբնապես Սահմանադրական դատարանը կասեցրել Էր այդ փաստաթղթի գործողությունը: Իսկ այժմ դատարանը միաձայն օրենքը ճանաչեց ոչ սահմանադրական եւ, հետեւաբար՝ անվավեր: Մինչդեռ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարվել անկախության հասնելու իրենց ձգտումից:

Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջորդի Տուրուլը հայտարարել Է, որ Կատալոնիայի ղեկավարությունը «դուռ բացեց երկխոսության համար» այն դեպքում, երբ «Իսպանիայի կառավարությունը փակեց այն»: «Հանձնվելն այն սցենարների մաս չի կազմում, որոնք դիտարկում Է Կատալոնիայի կառավարությունը»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]