Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էրդողանը ցանկանում Է, որ ԵՄ-ն հստակեցնի իր դիրքորոշումը Թուրքիայի անդամակցության հարցում

Էրդողանը ցանկանում Է, որ ԵՄ-ն հստակեցնի իր դիրքորոշումը Թուրքիայի անդամակցության հարցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խնդրում Է Եվրամիությանը՝ պարզորոշ ասել՝ ցանկանում են արդյոք իրեն տեսնել ԵՄ-ի անդամների շարքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում Է Վարշավայում:

Նա նշել Է, որ իր երկիրը շատ վաղուց Է ձգտում դառնալ ԵՄ-ի անդամ, մինչդեռ նրա նկատմամբ պահանջների թվաքանակը մշտապես ավելանում Է: «Ես կցանկանայի հստակ կարծիք լսել: Եթե ցանկանում եք Թուրքիային ընդունել Եվրամիություն, ապա դա ասեք մեզ: Եթե չեք ցանկանում՝ նույնպես մեզ ասեք այդ մասին»,-ասել Է Էրդողանը: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Վարշավան պաշտպանում Է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:

Նրա խոսքով՝ Թուրքիան «ԵՄ-ի Էական գործընկերն Է անվտանգության տեսանկյունից»: «Դա որեւԷ մեկին պարզաբանելու կարիք չկա»,-ասել Է Լեհաստանի նախագահը, հավելելով, որ ԵՄ-ի համար կարեւոր Է Թուրքիայի «ռազմական ու տնտեսական ներուժը»:

Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր Է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ 1987 թականին միությանն անդամակցելու հայտ Է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք քանիցս կասեցվել են տարաձայնությունների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]