Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի թեմի առաջնորդն անհրաժեշտ է համարում ընտանիքում թաքնված սադիզմի կանխարգելումը

Շիրակի թեմի առաջնորդն անհրաժեշտ է համարում ընտանիքում թաքնված սադիզմի 
կանխարգելումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դաստիարակչական միջամտությունը չի կարող բռնություն համարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում նման համոզմունք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

«Աստվածաշնչում ասվում է, որ այն հայրը, ով սիրում է որդուն, խրատում է, իսկ խրատել բառը գրաբարում ունի ֆիզիկական ներգործության իմաստ, առավել եւս տղաների նկատմամբ, որովհետեւ այդ նույն խտրական բառն է օգտագործում Պիղատոսը: Երբ նա Քրիստոսին ուղարկում է մտրակելու, ասում է՝ կխրատեն եւ բաց կթողնեն։ Ընտանեկան բռնությունը ես այն իմաստով եմ հասկանում, որ ինչ-որ մեկն ունի առանձնաշնորհ դիրք եւ չարաշահելով այն՝ նվաստացնում է դիմացինին», - ընդգծեց նա:

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ թեեւ հոգեւորականների մեջ եւս կան օրենքի նախագծին դեմ արտահայտվողներ, սակայն նրա կարծիքով՝ օրենքը անհրաժեշտ է, պարզապես պետք է քննարկումները շարունակել եւ լրացնել բացթողումները։

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարեւոր համարեց նաեւ այն, որ պետք է  նախեւառաջ լավ հասկանալ, թե ինչ է նշանակում բռնություն։

«Ընտանեկան բռնություն է այն, երբ մտածում ես, թե երբ պիտի գործը վերջանա, տուն հասնես  ու կնոջդ մի լավ ծեծես: Սադիստական հակումներով մարդիկ լեփ-լեցուն են, եւ դրա մասին մենք լավ գիտենք, բայց դրանք թաքնված իրողություններ են։ Խոսքը ընտանիքում թաքնված սադիզմի մասին է։ Այդ սադիզմը պետք է կանխարգելել՝ ուղղված երեխայի եւ կնոջ նկատմամբ, երբեմն նաեւ՝ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ», - ասաց նա:

Հոգևորականն անդրադարձավ նաեւ  ամուսնալուծությունների և հղիության ընդհատման իրավունքի դեմ օրենքին՝ ընդգծելով, որ ինչու հենց այդ նույն մարդիկ չընդվզեցին այս օրենքի դեմ, երբ այսօր նրանք պնդում են, որ բռնության դեմ օրինագիծն ընդունելի չէ քրիստոնեական ընտանիքի համար:  «Ամուսնալուծությունների հնարավորությունը շատ լավ ընդունեցին և չասացին, որ գալու է, մեր ընտանիքը խաթարի։ Բայց հիմա խոսում ենք բռնությունների մասին և մտածում ենք, որ ընտանիքի համերաշխությունը սրանով կարող է խաթարվել։ Կամ այն վիժումներն ու հղիության ընդհատումները, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում, սրանք, ինչ է, քրիստոնեական ընտանիքին հատուկ վարվելակե՞րպ են։ Քրիստոնեական ընտանիքն այն չէ, ինչ մենք ենք հասկանում, այլ այն է, ինչ սուրբ գիրքն է մեզ թելադրում, սակայն հաճախ մենք ընդունում ենք այն քրիստոնեական սկզբունքները, որոնք մեզ հաճելի են», - ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]