1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գրեթե 700 ընկերություններ հանրաքվեից հետո լքել են Կատալոնիան. El Mundo

Գրեթե 700 ընկերություններ հանրաքվեից հետո լքել են Կատալոնիան. El Mundo

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե 700 ընկերություններ իրենց գրասենյակները Կատալոնիայից Իսպանիայի այլ տարածաշրջաններ են տեղափոխել տարածաշրջանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից ի վեր:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին El Mundo իսպանական հրատարակությանը հայտնել Է Իսպանիայի առեւտրական ռեգիստրատորի տնօրեն Անա դել Վալիեն: Հրատարակությունը հայտնում Է, որ միայն անցած շաբաթվա ընթացքում 92 ընկերություններ Կատալոնիայից հեռացել են Իսպանիայի այլ տարածաշրջաններ. Կատալոնիայից հեռացած ընկերությունների ընդհանուր թիվը հասել Է 691-ի:

Ամենալարված օրերը հոկտեմբերի 9-ն ու 10-ն Էին, երբ գրանցումը փոխելու մասին հայտարարել Էին 212 եւ 175 ընկերություններ՝ համապատասխանաբար: Ընդ որում՝ դել Վալիեի խոսքով՝ առայժմ չափազանց վաղ Է որեւիցե օրինաչափության մասին խոսելը, սակայն կազմակերպությունն աշխատում Է պարզել՝ այն գոյություն ունի արդյոք եւ ինչ գործոններից Է կախված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]