Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը կհյուրընկալի «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման և նախագծային մրցույթ-միջոցառումը

Երևանի քաղաքապետարանը կհյուրընկալի «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման և 
նախագծային մրցույթ-միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին, Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը,  ինչպես նաև «Խելացի Երևան» հանձնաժողովին հանձնարարել է նախապատրաստվել հոկտեմբերի 21-22-ը Երևանի քաղաքապետարանում կայանալիք «Սմարթ Երևան Հեքըթոն»  ծրագրավորման և նախագծային մրցույթ- միջոցառմանը, որի շրջանակում Երևանի երիտասարդ ծրագրավորողները 24 ժամվա ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների  վերաբերյալ  կազմելու են ծրագրավորման նախագծեր, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, զարգացմանն ու բարելավմանը:   Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]