1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թեհրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ բանակցել նավթի եւ գազի շուրջ

Թեհրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ բանակցել նավթի եւ գազի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է ամերիկյան ընկերությունների հետ բանակցություններ վարել նավթի եւ գազի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եթե նրանք ցանկանան, մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի ընկերությունների հետ քննարկել նավթային ու գազային ռեսուրսների մշակումը»,-Զանգանեի խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինքն Է խանգարում ամերիկյան ընկերություններին՝ ձեռնարկչական գործունեության ծավալել Իրանում՝ միեւնույն ժամանակ դժգոհելով այն բանից, որ եվրոպական ընկերությունները եկամուտ են ստանում Իրանում իրենց գործունեությունից:

Զանգանեի հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել Է Կոնգրեսին հավաստել Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարումը: Դրա հետ մեկտեղ նախագահը միջազգային մակարդակով չի վիճարկել Իրանի կողմից միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունների կատարումը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]