1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ատոմակայանի հետագա գործարկման առումով Հայաստանն ու ԵՄ-ն տարաձայնություններ չունեն. Խոսրով Հարությունյան

Ատոմակայանի հետագա գործարկման առումով Հայաստանն ու ԵՄ-ն 
տարաձայնություններ չունեն. Խոսրով Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը նոր հարցադրում չի հնչեցնում  և չի խոսում այն մասին, որ Հայաստանը չի կարող ունենալ իր ատոմակայանը: ԵՄ-ն խոսում է այն մասին, որ այս գործող ատոմակայանի ռեսուրսը մոտենում է ավարտին և պետք է որոշումներ ունենալ այդ առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպես մեկնաբանեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախագծում Մեծամորի ատոմակայանի հետագա ճակատագրի վերաբերյալ կետը ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Այս հարցում Հայաստանն ու ԵՄ-ն տարաձայնություններ չունեն, ավելին` ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք, ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնեցված, Ռուսաստանի հետ պայմանավորվածություն  ունենք ու աշխատանքներ ենք տանում մինչև 2026 թվականը գործող ատոմակայանի ռեսուրսն ապահովելու ուղությամբ»,-ասաց Խոսրով Հարությունյանը` ավելացնելով, որ դա որևէ մեկի մոտ մտահոգություն չի առաջանցում:

Նրա խոսքով` մասնավորապես, հետևողականորեն քայլեր են իրականացվում նոր որակի ու հզորության, անվտանգության նոր երաշխքիներով ապահովված ռեակտորի կառուցման ուղղությամբ: «Մենք ատոմակայանի ռեսուրսի ժամկետը հետաձգեցինք միայն մեկ նպատակով, որ ունենանք գործող ատոմակայան, որը էժան ու կայուն էներգիա է ապահովում, մյուս կողմից` ժամանակ կունենանք իրականացնել նոր ռեակտորի նախագծումն ու շինարարությունը, որի համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ»,-ավելացրեց պատգամավորը:

Նա նաև նկատեց, որ Միջազգային կառույցները հայկական ատոմակայանի վերագործարկման, դրա որակյալ ու անվտանգ  գործունեությունն իրականացնելու Հայաստանի փորձը համարյա թե համարում են օրինակելի:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախագծի ոչ պաշտոնական թարգամանության մեջ մասնավորապես ասվում է. «Դիտարկել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]