Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնացի խոհարարը սուրճ Է պատրաստել սխտորից

Ճապոնացի խոհարարը սուրճ Է պատրաստել սխտորից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի գյուտարար-խոհարար Յոկիտոմո Սիմոտային սուրճ Է պատրաստել սխտորից, որի մեջ կոֆեին չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The South China Morning Post-ը: 74-ամյա տղամարդու խոսքով, որը Աոմորի պրեֆեկտուրայում ռեստորանի սեփականատեր Է եղել, ըմպելիքի ստեղծմանն օգնել Է 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքը:

Սիմոտային մսի կտոր Էր պատրաստում սխտորով, իսկ հետո բույսի տապակված մասերի վրա տաք ջուր Է ավելացրել: Համտեսելով ստացված խառնուրդը՝ նա զարմացել Է դրա՝ դառը սուրճ հիշեցնող համից: Անցնելով կենսաթոշակի` խոհարարը շարունակել Է աշխատել ապագա ըմպելիքի վրա՝ փորձելով գտնել «սխտորի» սուրճի պատրաստման լավագույն եղանակը: Թեեւ ըմպելիքը համապատասխան յուրահատուկ համ ունի, այն, խոհարարի կարծիքով, բերանի տհաճ հոտ չի առաջացնում, նախընտրելի Է հղի կանանց եւ նրանց համար, ովքեր խուսափում են կոֆեին օգտագործելուց: «Սխտորի» սուրճի վաճառքներն սկսվել են հարեւան Իվատե պրեֆեկտուրայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]