1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է  ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է  ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ 
Ջերի Բրաունի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հոյտեմբերի 16-ին ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումների, վերականգնվող էներգիայի, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Կողմերը համաձայնել են սկսել Հայաստանի Հանրապետության և Կալիֆոռնիա նահանգի միջև համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացը:

Նահանգապետ Ջերրի Բրաունը ողջունել է Հայաստանի Հանրապետության  Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի կողմից Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագրին միանալու հանգամանքը, որն ուղղված է պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ:

Հայաստանի երեք մարզերի համալրման արդյունքում Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագիրը ստորագրող կողմերի թիվը 190 է դարձել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]