Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրեդերիկ Բեգբեդերը ուսանողներին խորհուրդ Է տվել ավելի շատ կարդալ եւ չնստել սոցցանցերում

Ֆրեդերիկ Բեգբեդերը ուսանողներին խորհուրդ Է տվել ավելի շատ կարդալ եւ չնստել սոցցանցերում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը, որը Երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային փառատոնում (ԵՈւՀՄ) մասնակցում Է համաշխարհային մշակույթին նվիրված նստաշրջանին, խորհուրդ Է տվել մասնակիցներին՝ ավելի քիչ նստել սոցցանցերում, կենդանի շփվել եւ շատ կարդալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Առաջին խորհուրդս Է՝ դուրս եկեք փողոց, առանձնապես շատ մի սովորեք… Դուրս եկեք փողոց, դա ավելի կարեւոր Է, քան մարկետինգ, մենեջմենթ ուսումնասիրելը: Երբ դուք դուրս եք գալիս մարդկանց մեջ, դուք իմանում եք՝ ինչպես խոսել նրանց հետ, դուք ուրախ եք, դուք սովորում եք պարել, ինչ-որ մեկին հրապուրել, լավ հագնվել եւ գտնում եք ձեր սեփական ոճը: Այդ ամենը դուք կսովորեք, եթե միայն դուրս գաք մարդամեջ»,-ասել Է Բեգբեդերը:

Գրողի երկրորդ խորհուրդն Է՝ մի նստեք սոցիալական ցանցերում: «Երբ դուք մարդամեջ դուրս չեք գալիս, սոցիալական ցանցեր չեք մտնում, ավելի լավ Է ընթերցելը, ավելի շատ կարդացեք: Ես իմ ամբողջ երիտասարդությունն անցկացրել եմ գրքեր կարդալով՝ կոմիքսներ, հանդեսներ, տարբեր վեպեր, պոեզիա, քրեական ընթերցվածքներ, եւ, իհարկե, դասականները: Ինչո՞ւ: Որովհետեւ գրականությունը, այնուամենայնիվ, ձեզ այնքան շատ չի հիմարացնում»,- հավելել Է Բեգբեդերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]