1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թբիլիսիում կայացել Է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի զինուժերի ղեկավարների հանդիպումը

Թբիլիսիում կայացել Է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի զինուժերի ղեկավարների հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում կայացել Է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի զինված ուժերի ղեկավարների եռակողմ հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես հայտնել Է Report վրացական բյուրոն, հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան եւ Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Խուլուսի Աքարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը, տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերի համտեղ պահպանությունը եւ այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ԼՂ հակամարտության կարգավորումը, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, Թուրքիայում եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]