Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարարության քննարկումներին մասնակցելու ՀՀ պատրաստակամությունը

Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարարության քննարկումներին 
մասնակցելու ՀՀ պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնելու քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ինքը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` Սիրիայում տիրող իրավիճակի և այնտեղ խաղաղարար գործողություններ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:

«Մեզ հետաքրքրում էր, թե ՆԱՏՕ-ն ինչ ուղղություններ է տեսնում Սիրիայում խաղաղարար գործողությունների իրականացման հարցում:  Մենք նաև հայտնեցինք Հայաստանի պատրաստակամությունը նման քննարկումներին ակտիվ մասնակցելու վերաբերյալ, ինչի մասին խոսել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից: Գլխավոր քարտուղարը ներկայացրեց Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպիսին է տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումն այնտեղ խաղաղարար գործողություններ իրականացնելու առումով: Նա ողջունեց այդ քննարկումներին մասնակցելու մեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր մյուս պետությունների պատրաստակամությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Նահապետյանը:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ այս պահին նպատակահարմար է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնել ՄԱԿ-ի շրջանակներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]