1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Forbes-ը Ջոան Ռոուլինգին ճանաչել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հայտնին

Forbes-ը Ջոան Ռոուլինգին ճանաչել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հայտնին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, Forbes հանդեսի վարկածով, դարձել Է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հայտնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության գնահատումների համաձայն, Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակը վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել Է ավելի քան 95 մլն դոլար (նախքան հարկային պահումները եւ միջնորդավճարները): Նա ամենաբարձր վարձատրվող կին գրողն Է աշխարհում եւ երրորդ հորիզոնականն Է զբաղեցնում Forbes-ի՝ ամենահարուստ հայտնիների համաշխարհային վարկանիշում: Նշված ժամանակաշրջանում նրան հիմնական եկամուտը բերել Է «Հարրի Փոթերը եւ անիծված երեխան» պիեսը:

Եկամուտների մակարդակով Եվրոպայում երկրորդը դարձել Է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որը վերջին մեկ տարվա ընթացքում 93 մլն դոլար Է վաստակել իսպանական ակումբի հետ նոր համաձայնագրի, ինչպես նաեւ բազմաթիվ գովազդային պարտավորագրերի շնորհիվ:

Երրորդ տեղում հայտնվել Է Coldplay բրիտանական խումբը՝ 88 մլն դոլար վաստակով: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է նրանց հայրենակից Ադելը. երգչուհին տարվա ընթացքում վաստակել Է 69 մլն դոլար:

Ինչպես նշում Է Forbes-ը, Ռոուլինգը եւ Ադելը միակ կանայք են իր վարկանիշի թոփ-20-ում, որն 84 տոկոսով բաղկացած Է տղամարդկանցից:

Եվրոպայի 20 ամենաբարձր վարձատրվող հայտնիներն ընդհանուր առմամբ 1,06 մլրդ դոլար են վաստակել վերջին 12 ամսվա ընթացքում: Նրանցից 12-ը ներկայացնում են Մեծ Բրիտանիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]