Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սահակաշվիլին Կիեւում հանրահավաքի մասնակիցներին կոչ Է արել՝ պահանջել Պորոշենկոյի պաշտոնաթողությունը

Սահակաշվիլին Կիեւում հանրահավաքի մասնակիցներին կոչ Է արել՝ պահանջել Պորոշենկոյի պաշտոնաթողությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ուժերի ռուխի» առաջնորդ, Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին կոչ Է արել Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի եկած մարդկանց՝ պահանջել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնաթողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կոչ եմ անում կիեւցիներին՝ աշխատանքային օրվանից հետո գալ այստեղ եւ պահանջել, որ Պորոշենկոն մտածի իր պաշտոնը թողնելու մասին»,-հայտարարել Է Սահակաշվիլին Գերագույն ռադայի շենքի մերձակա Սահմանադրության հրապարակում ընթացող հանրահավաքում:

Նրա խոսքով՝ «քանի դեռ կա Պորոշենկոն, կլինի աղքատություն, ստորացումներ, ուկրաինացիների ու մանավանդ ուկրաինացի երիտասարդության արտագաղթ»: «Եթե այսօր Պորոշենկոն վերջին անգամ դարձյալ չանսա ձեզ եւ փորձի ժամանակ շահել, ինչը նա անում Է երեք տարի, այդժամ ինձ թվում Է՝ մեզ բոլորիս հարկ կլինի այս հրապարակից տեղափոխվել բոլորովին այլ վայր»,-ասել Է Սահակաշվիլին:

Ներկայում Կիեւում ընթանում են բողոքի ակցիաներ: Ռադայի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցների թիվը հոկտեմբերի 17-ի կեսօրվա դրությամբ շուրջ 4,5 հազար Էր, եւս մոտավորապես 1,5 հազար մարդ հանրահավաք Է անցկացնում Ուկրաինայի Ազգային բանկի մոտ:

Հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջներն են՝ փոխել ընտրական համակարգը, ստեղծել անկախ հակակոռուպցիոն դատարան, չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]