1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղազախստանում հայտարարել են, որ սահմանների հսկողության ուժեղացումը չի խախտում ԵԱՏՄ-ի նորմերը

Ղազախստանում հայտարարել են, որ սահմանների հսկողության ուժեղացումը չի խախտում ԵԱՏՄ-ի նորմերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանը, որն ավելի վաղ Ղրղզստանի հետ սահմանին ուժեղացված հսկողություն Է սահմանել ապօրինի ներմուծման դեմ պայքարի շրջանակներում, չի խախտում ԵԱՏՄ-ի նորմերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ազգային Էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը:

Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությունն ավելի վաղ հայտնել Էր, որ Ղազախստանն անվտանգության ուժեղացված միջոցներ Է սահմանել հանրապետության հետ սահմանում, ինչը հանգեցրել Է մեծ խցանումների, որոնցում կուտակվել են ինչպես մարդատար, այնպես Էլ բեռնատար ավտոմեքենաներ: Ղրղզստանի Էկոնոմիկայի նախարարությունը նամակ Է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին առ այն, որ, գերատեսչության կարծիքով, Ղազախստանը խախտում Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները:

«Ո՛չ, իհարկե: Մենք գործում ենք մեր օրենսդրության շրջանակներում եւ այն պարտավորությունների շրջանակներում, որոնք մենք ստանձնել ենք ԵԱՏՄ-ում»,-լրագրողներին ասել Է Սուլեյմենովը՝ ամփոփելով կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի արդյունքները:

Նա նշել Է, որ ցանկացած երկիր, իր տնտեսական եւ մյուս շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում, կարող Է կիրառել ներքին միջոցներ: «Ըստ իս, որեւԷ բան քաղաքականացնելու անհրաժեշտություն չկա, պարզապես հարկավոր Է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների գծով, ինչպես մեր, այնպես Էլ ղրղզական, շարունակել օպերատիվ աշխատանքը եւ ջանալ լուծել առկա խնդիրները»,-ասել Է Սուլեյմենովը:

Ղրղզստանի պետական սահմանային ծառայության տվյալներով՝ ավելի վաղ երկրների միջեւ գործող խոշոր անցակետերում սահմանը հատողների թիվն օրական միջին հաշվով կազմում Էր 8,1 հազար, այժմ այն նվազել Է մինչեւ 3,4 հազար: Ներկայում 662 միավոր փոխադրամիջոցներից սահմանը հատում Է ոչ ավելի, քան 350 ավտոմեքենա:

Հոկտեմբերի 15-ին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտարարել Է, որ պատրաստ Է ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի գումարում պահանջել, եթե Ղազախստանը 2-3 օրվա ընթացքում չհանի սահմանային սահմանափակումները: Ղրղզստանի սահմանապահ գերատեսչության տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 16-ին բոլոր անցակետերում դիտվել Է ավտոմեքենաների մեծ կուտակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]