Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայկական պատվիրակության կազմում եղել են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և այլ պաշտոնյաներ:

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի և ՀԲ  Dutch Constituency –ի  գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթի պատրաստման և համաձայնեցման ժամկետները, 2018 թվականին «Զարգացման քաղաքականության գործիքից» օգտվելու նպատակահարմարության հարցը և «Պարտքը բնապահպանության դիմաց» ծրագրի իրագործմանն ուղղված հետագա համատեղ քայլերը:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի գծով վարչության պետ Ջիհադ Ազուրի հետ: Քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱՄՀ նախորդ ծրագրի հաջող ավարտին և հայկական կողմի` ԱՄՀ –ի հետ External Fund Facility գործիքի շրջանակներում նոր ծրագիր սկսելու հնարավոր առաջարկին ու ֆիսկալ կանոնների վերանայման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր ծրագրի ուղղությամբ հետագա աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ: Կողմերը համաձայնության են եկել հետագայում ևս շարունակել համատեղ ջանքերը ՀՀ ֆիսկալ կանոնների վերանայման, մասնավորապես նաև` ԱՄՀ կողմից նոր տեխնիկական աջակցության ներգրավման մասով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]