Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նորընտիր նախագահին

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին Ղրղզստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան բարօրություն և հաջողություններ պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ցանկանում եմ հաստատել հայ-ղրղզական բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման գործում մեր հետաքրքրվածությունը: Համոզված եմ, որ վերջին տարիներին արձանագրած երկկողմ համագործակցության արդյունքները հետագա զարգացում, իսկ համատեղ ջանքերը նոր դինամիկա կունենան՝ ի շահ միջպետական համագործակցության ներուժի ավելի լիարժեք բացահայտման:
Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները ամուր հիմք են ծառայում մեր պետությունների քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական և մշակութային-հումանիտար ծրագրերի իրականացման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում փոխգործակցության աճի համար»:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]