Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում Իրանի քաղաքացու մոտ ափիոնի հումք է հայտնաբերվել

Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում Իրանի քաղաքացու մոտ 
ափիոնի հումք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների հետ, ՀՀ պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձին պատկանող բեռնատար ավտոմեքենայի քնելու հատվածում հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ ՝ մոտ երկու գրամ քաշով մուգ շագանակագույն բուսական ծագման պարունակությամբ:

Հայտնաբերված նյութը սահմանված կարգով հանձնվել է Մեղրիի ոստիկանություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է:

Ներկայում տվյալ անձը ձերբակալված է, դեպքի հանգամանքները պարզվում են:

2016-2017 թվականներին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահները, իրականացնելով պահպանություն հայ-իրանական սահմանին, հայտնաբերել և կանխել են Հայաստանի տարածք ընդհանուր քաշով մոտ 5.5 կգ թմրանյութերի անցկացման փորձեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]