1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թրամփը նոյեմբերի 7-ին երկօրյա այցով կժամանի Կորեայի Հանրապետություն

Թրամփը նոյեմբերի 7-ին երկօրյա այցով կժամանի Կորեայի Հանրապետություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին երկօրյա այցով կժամանի Կորեայի Հանրապետություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին լրագրողների համար անցկացված բրիֆինգում հայտնել Է ԿՀ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պակ Սու Հյոնը:

«Ավելի վաղ պլանավորվում Էր, որ Թրամփը տիկնոջ հետ մեր երկրում կանցկացնի երեք օր, բայց հետո որոշում Է ընդունվել, որ այցը կսկսվի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան»,-նշել Է նա:

Դիտորդների կարծիքով, երկու երկրների նախագահները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերություններին, ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդրի լուծման ուղիներին վերաբերող հարցերը:

Ինչպես հոկտեմբերի 17-ին Տոկիոյում լրագրողներին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը, Վաշինգտոնը չի բացառում Փենյանի հետ ուղղակի բանակցությունների հնարավորությունը: «Ի վերջո, մենք չենք բացառում ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորությունը: Մենք կենտրոնացած ենք ԿԺԴՀ-ի կողմից ստեղծված խնդրի լուծման դիվանագիտական ջանքերի վրա: Այդուհանդերձ, մենք պետք Է մեր դաշնակիցների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ մյուսների հետ միասին պատրաստ լինենք վատթարագույնին, եթե դիվանագիտությունն արդյունք չտա»,-ասել Է Սալիվանը Ճապոնիայի իր գործընկեր Սինսուկե Սուգիյամայի հետ կայացած բանակցություններից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]