Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իզորիան կարեւորել Է Թբիլիսիի, Բաքվի եւ Անկարայի միջեւ ռազմական կապերի խորացումը

Իզորիան կարեւորել Է Թբիլիսիի, Բաքվի եւ Անկարայի միջեւ ռազմական կապերի խորացումը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, մամուլի ասուլիսում ամփոփելով Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ հարաբերությունների լավ դինամիկա Է դիտվում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հասանովը Թբիլիսի Է այցելել հոկտեմբերի 16-ին երեք երկրների զինված ուժերի ղեկավարների եռակողմ բանակցությունների շրջանակներում, որոնք Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենան հոկտեմբերի 17-ին:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը, Իզորիայից բացի, բանակցություններ Է վարել նաեւ Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի հետ:

«Մենք համագործակցության շատ լավ դինամիկա ունենք եռակողմ ձեւաչափով: Դեռ մայիսին մենք նախարարների մակարդակով Բաթումում կայացած հանդիպմանը պատրաստակամություն հայտնեցինք՝ ակտիվացնել մեր զինվորականների ներգրավումը տարբեր ձեւաչափերով զորավարժություններում: Ես ցանկանում եմ հպարտությամբ նշել, որ արդեն այս տարի մեր զինվորականները մասնակցել են համատեղ վարժանքների՝ հունիսին, իսկ այնուհետեւ՝ սեպտեմբերին: Մենք ցանկանում ենք, որ այդ դինամիկան շարունակվի եւ ապագայում Էլ ավելի ինտենսիվ դառնա»,-ասել Է Վրաստանի պաշտպանության նախարարը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]