Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանավանում քամու հետեւանքով էլեկտրասյուներն ընկել են գազատարի վրա. հրդեհ է բռնկվել

Ստեփանավանում քամու հետեւանքով էլեկտրասյուներն ընկել են գազատարի վրա. 
հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տեղեկացմամբ` հոկտեմբերի 16-ին հանրապետության երեք մարզերում` Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում գրանցվել են ուժեղ քամիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Լոռիում ուժեղ քամիներ են գրանցվել եւ դրանց հետեւանքով երկու քաղաքներում` Ստեփանավանում եւ Տաշիրում ավերածություններ են արձանագրվել: «Ստեփանավան քաղաքում քամու հետեւանքով կոտրվել են էլեկտրասյուներն ու ընկել գազատարի վրա, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով»,-ասաց նա՝ հավելելով, որ Տաշիր քաղաքում եւս ավերածություններ են եղել, որոնց չափերը դեռ ճշտվում են:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկացմամբ` մարզում որեւէ ավերածություն չի գրանցվել:

Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել թիվ 62 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դիլիջան քաղաքից էլ ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջանի ոլորաններում՝ «Հաղարծին» հյուրանոցի մոտակայքում, քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել երթևեկելի հատվածում և խանգարում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել թիվ 63 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ ինչպես եւ նախապես զգուշացվել էր, նշված երեք մարզերում քամու ուժգնացում գրանցվել է: Հոկտեմբերի 17-ին նման երեւույթներ չեն սպասվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]