Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ասանժը 20 հազար եվրո է առաջարկել Մալթայում լրագրողուհու սպանության մասին տեղեկատվության համար

Ասանժը 20 հազար եվրո է առաջարկել Մալթայում լրագրողուհու սպանության մասին 
տեղեկատվության համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իր Twitter-ում խոստացել Է 20 հազար եվրո վճարել այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի գտնել մալթացի լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիայի հնարավոր սպանողներին. լրագրողը մահացել է սեփական ավտոմեքենայի պայթելու հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես վրդովվեցի, երբ իմացա, որ մալթացի հետաքննող-լրագրողուհի եւ բլոգեր Դաֆնե Կարունա Գալիցիան սպանվել Է իր տնից ոչ հեռու ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթելուց: Ես 20 հազար եվրոյի չափով պարգեւ եմ առաջարկում այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի մերկացնել մարդասպաններին»,- գրել Է նա:

Լրագրողուհին զոհվել Է հոկտեմբերի 16-ին: Նա քննդատում Էր կղզու իշանություններին եւ, ի թիվս այլ բաների, զբաղվում Էր պանամական օֆշորների հետ նրանց կապերի հետաքննությամբ:

Գալիցիայի վերջերս կատարած հետաքննությունը վերաբերում Էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին ու նրա օգնականներին, որոնց նա մերկացրել Է Պանամայում օֆշորների հետ կապերի, ինչպես նաեւ կղզու անձնագրերի վաճառքի եւ Ադրբեջանի ղեկավարությունից փողեր ստանալու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]