Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 
բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները, որոնք հոկտեմբերի 16-ին կայացել են Ժնեւում, եւ հորդորել Է երկու երկրներին՝ զարգացնել այդ հաջողությունը եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Ժնեւի գագաթնաժողովը:

Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը ոգեւորված Է բանակցային գործընթացի ակտիվացման եւ շփման գծում լրավածության թուլացմանն ուղղված հավելյալ քայլերի ձեռնարկման շուրջ երկու պետությունների ղեկավարների միջեւ պայմանավորվածության ձեռքբերմամբ:

«Գլխավոր քարտուղարն ընդգծում Է, որ ՄԱԿ-ը պաշտպանում Է (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահների միջնորդական ջանքերը եւ հորդորում Է կողմերին՝ օգտվել այդ գագաթնաժողովի շնորհիվ ստեղծված դրական դինամիկայից եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային լուծման»,- ասված Է Դյուժարիկի հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]