Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում հարցաքննությունից հետո ազատել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակցի ընտանիքին

Թուրքիայում հարցաքննությունից հետո ազատել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակցի ընտանիքին
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի դատարանը որոշել Է կալանքից ազատել ԱՄՆ-ի հյուպատոսարանում աշխատող Թուրքիայի քաղաքացու կնոջն ու դստերը այն բանից հետո, երբ նրանք հարցաքննվել են ծայրահեղականների հետ իրենց հնարավոր կապերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտնել Է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով դատարանի մի աղբյուրի:

Ըստ նրա տեղեկությունների, երկու կասկածյալներին կալանքի տակ Էին վերցրել հոկտեմբերի 9-ին Ամասիա քաղաքում եւ տեղափոխել Ստամբուլ: Նրանց արգելված Է մեկնել երկրից, նրանք նաեւ պետք Է շաբաթը մեկ անգամ ներկայանան ոստիկանություն:

Ինչպես նշում Է «Անադոլու»-ն, նախօրյակին Թուրքիա Է ժամանել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պատվիրակությունը՝ «քննարկելու այն խնդիրները, որոնք երկկողմ հարաբերություններում ծագել են այցագրերի տրամադրումը կասեցնելու վերաբերյալ Անկարայի եւ Վաշինգտոնի որոշումից հետո»: Նշվում Է, որ ամերիկյան եւ թուրքական պատվիրակությունները բանակցություններ կվարեն հոկտեմբերի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]