Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը լավագույն օրինակ. Հայաստանի փորձը կուսումնասիրեն թունիսցիները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը լավագույն օրինակ. Հայաստանի փորձը կուսումնասիրեն թունիսցիները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն ուսումնասիրելու և իրենց երկրում առկա կանխարգելման մեխանիզմը զարգացնելու նպատակով հոկտեմբերի 16-28-ը Հայաստանում կլինեն Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալը և գլխավոր քարտուղարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Նաբիհա Քեֆի եփ Բադրին և Դհիա էդդին Մուրուին Երևանում մասնակցություն կունենան Պաշտպանի աշխատակազմում ընթացող աշխատանքներին, կուսումնասիրեն կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքները, ինչպես նաև այդ սկզբունքների հիման վրա աշխատանքի նոր ուղղությունները:

Թունիսի ներկայացուցիչները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կիրականացնեն մոնիթորինգային այցեր ձերբակալված և կալանավորված անձանց, դատապարտյալների պահման վայրեր, հոգեբուժարաններ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Հուլիս ամսին այդ նպատակով Երևան էին այցելել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Սպասվում է այցելություն նաև Բոսնիա և Հերցեգովինայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]