Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահը Ժնևում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահը Ժնևում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների 
հետ

ԺՆԵՎ, 16  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այսօր հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, արտերկրյա այցերի ժամանակ տեղի հայ համայնքի հետ ավանդաբար կազմակերպվող հանդիպումների համատեքստում շվեյցարահայ համայնքի հետ ունեցած հանդիպմանը Հանրապետության Նախագահը նախ հակիրճ ներկայացրել է իր այցի նպատակը, ավարտված բանակցությունների արդյունքները և ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը, ապա խոսել համահայկական օրակարգի հարցերի և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել նաև հայրենիքի զարգացման գործում շվեյցարահայ համայնքի կարևոր ներդրմանը՝ նշելով, որ համայնքը, թեև մեծաթիվ չէ, բայց իր կարևոր և առանձնատուկ տեղն ունի սփյուռքահայ համայնքների շարքում:

Համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ Հանրապետության Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել շվեյցարահայ գործիչներ Վարդան Սիրմաքեշին և Ալբեր Պողոսյանին: Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Վարդան Սիրմաքեշը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ Ալբեր Պողոսյանը՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Նախագահը շնորհակալություն է հայտնել շվեյցարահայ գործիչներին իրենց հայրենանվեր գործունեության համար և մաղթել հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]