1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում

Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի թիմի բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել: Մեծահասակներից Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում եւ օղակներում: Երիտասարդներից Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում եւ օղակների վարժությունում: Պտտաձողում Սմբատյանը երկրորդն էր: Գագիկ Խաչատրյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ երրորդը: Էրիկ Բաղդասարյանն էլ հաղթել է պտտաձողում եւ զուգափայտերում:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել, իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, իսկ Վրաստանը երրորդն էր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]