Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 6 տնտեսվարող

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 6 տնտեսվարող

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հոկտեմբերի 16-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 6 հարկ վճարողի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին: Եվս մեկ դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 185 տնտեսվարող, որից 135-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: 

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների 

  1. «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
  2. «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ
  3. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
  4. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
  5. «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ
  6. «ՄՖ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]