Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայաստանցի Է սպանվել

Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայաստանցի Է սպանվել
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք հայաստանցի տղամարդու են գնդակահարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին «Լենտա.ռու»-ին հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինների մի աղբյուր:

Նրա խոսքով՝ 44-ամյա տղամարդը հոկտեմբերի 16-ի առավոտյան ժամը մոտ 08:30-ին իր ավտոմեքենայից դուրս Էր գալիս Նովոսլոբոդսկայա փողոցում, երբ մարդասպանը մի քանի գնդակ Է արձակել նրա վրա: Դատելով սպանության բնույթից՝ այն նման Է պատվիրվածի»,-նշել Է հրատարակության զրուցակիցը:

Հանցագործն առնվազն չորս կրակոց Է արձակել տուժածի վրա, ինչի մասին հայտնել Է ՌԴ Հետաքննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան: Քրեական գործ Է հարուցվել «սպանություն» եւ «զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:

Պատահարի վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]