Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը կզրկվի Պատվո լեգիոնի ֆրանսիական շքանշանից

Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը կզրկվի Պատվո լեգիոնի ֆրանսիական շքանշանից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը աղմկալի սկանդալի կենտրոնում Է հայտնվել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու պատճառով, կզրկվի Պատվո լեգիոնի ֆրանսիական շքանշանից, որի ասպետ Է նա դարձել 2012 թվականին: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով TF1 հեռուստաալիքի եթերում:

«Ես նախաձեռնել եմ ընթացակարգ, որպեսզի հետ կանչեմ նրա Պատվո լեգիոնի շքանշանը: Ես շքանշանի կանցլերին խնդրել եմ կարգապահական ընթացակարգ սկսել. որոշումը կընդունվի»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը: Վայնշտեյնը Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ Է դարձել 2012 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի «Արտիստը» ֆիլմի (2011 թվական) ստեղծմանը մասնակցելու համար: Պարգեւը նրան հանձնել Է (այդ ժամանակ) Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Պատվո լեգիոնի շքանշանը շնորհվում Է ռազմական եւ քաղաքացիական բացառիկ վաստակի համար. այսօրվա դրությամբ դրա անդամ Է 95 հազար մարդ, նրանցից մի քանի հազարը այլ երկրների քաղաքացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]