Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել ԱՀ  Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի հիմնական դրույթների վերաբերյալ

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել ԱՀ  Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի հիմնական դրույթների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացվելիք աշխատանքների կարեւորագույն ուղղություններն ու առաջադրանքները:

Երկրի ղեկավարն անդրադարձել է պետականաշինության, բանակաշինության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առողջապահության, ժողովրդագրության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում մոտակա երեք տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքներին ու ծրագրերին:

Նախագահն ընդգծել է, որ ծրագրային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է իշխանության բոլոր թեւերի ու կառույցների, պետության ու հասարակական հատվածի համատեղ, կազմակերպված ու համակարգված աշխատանք, որը պահանջում է պարտականությունների կատարման հանդեպ պատասխանատվության բարձր աստիճան:

Նախագահ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ մեր ժողովրդի բարեկեցության հետեւողական բարձրացմանը, երկրի անվտանգության ու պաշտպանունակության համակարգի ամրապնդմանն ու ուժեղացմանն ուղղված խնդիրները հաջողությամբ կլուծվեն:

Խորհրդակցության մասնակիցներին Նախագահը ներկայացրել է իր հրամանով նշանակված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին՝ մաղթելով հաջողություններ ծառայության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]