Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Մանկական Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Մինսկում

«Մանկական Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Մինսկում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսն ընտրվել Է «Մանկական Եվրատեսիլ-2018» երաժշտական մրցույթն ընդունող երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտնել են Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) մամուլի ծառայությունում:

«Մենք ուրախ ենք հայտնելու, որ EBU-ի բելառուսական անդամը՝ «Բելհեռուստառադիոընկերությունն Է 2018 թվականին Մինսկում սպասարկելու «Եվրատեսիլ» մանկական երաժշտական մրցույթը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բելառուսը երկրորդ անգամ կդառնա մրցույթն ընդունող երկիր. «Մանկական Եվրատեսիլ-2010»-ը նույնպես անցկացվել Է Մինսկում:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը տեղի Է ունենալու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]