1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիայի Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետության» 100 զինյալ

Սիրիայի Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետության» 100 զինյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գնդապետ Ռայան Դիլոնը:

Նրա խոսքով` հանձնված ահաբեկիչները հեռացվել են քաղաքից:

«Առաջիկա օրերին մենք դեռ սպասում ենք բարդ մարտերի, չենք հստակեցնի ժամանակահատված, թե երբ մեր գնահատմամբ «Իսլամական պետություն»-ն ամբողջությամբ Ռաքքայում պարտության մատնված կլինի»,-ասել է Ռայան Դիլոնը:

Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները հատնել էին «Իսլամական պետություն»-ից` Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]