Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Սերժ Սարգսյանն այցելել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդես


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության, զարգացման ծրագրերի և դրանց իրագործման հարցում պետությունից աջակցության ակնկալիքների, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների մասին: Շրջայցի ավարտին կազմակերպիչները ցուցահանդեսի բացօթյա հատվածում Նախագահին ներկայացրել են նաև գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի զարգացման հնարավորությունները:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ