Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շևչենկոն շարունակում է գլխավորել շախմատի Եվրոպայի պատանիների Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը

Շևչենկոն շարունակում է գլխավորել շախմատի Եվրոպայի պատանիների Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում տեղի ունեցան շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»  մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրի կենտրոնական պարտիայում  մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն սպիտակ խաղաքարերով  մրցում էր 2-րդ հորիզոնականում ընթացող Շանթ Սարգսյանի հետ: Լարված ընթացք ունեցած պարտիայում Շանթ Սարգսյանն ուներ մեծ առավելություն, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացավ գտնել հաղթանակի տանող ուղին, և պարտիան ավարտվեց հաշտությամբ: 3-րդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը հաղթեց Կիրիլ Շուբինին և միավորներով հավասարվեց 2-րդ հորիզոնականում ընթացող Սարգսյանին:

Մեր երրորդ ներկայացուցիչը՝ Մամիկոն Ղարիբյանը, պարտվեց Բելառոuսը ներկայացնող Վյաչեսլավ Զարուբիցկուն: Սերգեյ Լոբանովը հաղթեց 4-րդ հորիզոնականում ընթացող Արսենի Նեստերովին, իսկ Կաչարավա Նիկոլոզը առավելության հասավ աղյուսակը եզրափակող Ստեֆան Պողոսյանին: Պուլտինյավիչիուս Պաուլիուս – Թոր Ֆրեդրիկ Կաասեն պարտիան ավարտվեց հաշտությամբ:

9-րդ տուրից հետո 8 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն  իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]