Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր համաձայնագրով ՀՀ-ն և ԵՄ-ն կքննարկեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության հարցը

Նոր համաձայնագրով ՀՀ-ն և ԵՄ-ն կքննարկեն մուտքի արտոնագրի ազատականացման 
շուրջ երկխոսության հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Եվրոպական Միությունը պետք է շարունակեն խթանել մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի միջոցով քաղաքացիների շարժունակությունը եւ համապատասխան ժամանակահատվածում քննարկեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը՝ պայմանով, որ արդյունավետ կառավարվող եւ անվտանգ շարժունակության վերաբերյալ պայմանները գործեն: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի տեքստում, որը հրապարակել է ԵՄ խորհուրդը: «Կողմերը պետք է համագործակցեն անկանոն միգրացիայի դեմ պայքարի շուրջ, այդ թվում՝ Հետընդունման համաձայնագիրը կիրառելու, ինչպես նաեւ սահմանների կառավարման քաղաքականությունը եւ իրավական ու գործառնական շրջանակները խթանելու միջոցով»,- ասված է համաձայնագրում:

 Համաձայնագրում նշվում է, որ անձանց տեղաշարժը եւ հետ ընդունումը կողմերը լիարժեք ապահովում են հետևյալ համաձայնագրերով.   Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիր (Հետընդունման համաձայնագիր), որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին, եւ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիր (Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր), որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]