Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն եւ հաստատեց նոր Սահմանադրությունը

Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն եւ հաստատեց նոր Սահմանադրությունը
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստում հաղթահարել Է նախագահի վետոն, որը դրվել Էր բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից երեք ընթերցմամբ ընդունված Սահմանադրության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել, նրանք դահլիճում կախել Էին «Ոտնակոխ արված Սահմանադրություն» պլակատը:

Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը վետո Էր դրել նոր Սահմանադրության վրա, պատճառաբանված ուղղումներ Էր ուղարկել խորհրդարան, քանզի համարում Էր, որ նոր Սահմանադրությունը «նախապատրաստված չԷ» եւ չի վայելում հասարակության ու ընդդիմադիր ուժերի աջակցությունը: Ընդսմին Մարգվելաշվիլին հայտարարել Էր, որ եթե խորհրդարանական մեծամասնությունն ընդունի իր դիտողությունները, երկիրը կունենա «համաձայնության փաստաթուղթ»: Սակայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները չընդունեցին նախագահի կոչերը:

Նոր Սահմանադրությունն ապահովում Է Վրաստանի անցումը խորհրդարանական կառավարման եւ Էականորեն սահմանափակում Է նախագահի լիազորությունները: Նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի մեկ տարուց՝ նախագահի ընտրվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]