Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Սարգսյան-Ալիև հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ Ժնևում. Արմեն Աշոտյան


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում հանդիպում կունենան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Նիստի ընթացքում հպանցիկ անդրադարձանք նաև գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված Հայաստանի դիրքորոշումներին բոլորը ծանոթ են, բոլորովին վերջերս ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ևս մեկ անգամ ներկայացրել է այդ դիրքորոշումները: «Հավատարիմ լինելով բանակցային ձևաչափին և Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին»,- եզրափակեց Աշոտյանը:

Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի և վստահության մթնոլորտի վերականգման ձևավորման բանակցային սեղանին: «Այս տեսանկյունից մենք բազմիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ և անվտանգ միջավայր, ստեղծել միջադեպերի հետաքննության արժանահավատ մեխանիզմներ»,- եզրափակեց Աշոտյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ