1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս ՏԻՄ առաջիկա ընտրություններին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս ՏԻՄ առաջիկա ընտրություններին. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների հարցը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շատ մեծ կարևորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Երբ տեսնեք կուսակցական վիճակագրությունը, ևս մեկ անգամ կհամոզվեք, որ ՀՀԿ-ն ունի ամենակայացած կառույցները: Մեր քաղաքական հաջողությունների գրավականներից մեկը նաև դա է, քանի որ կուսակցական համակարգը բավականին ինստիտուցիոնալ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Աշոտյանը:

Նա հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով՝ շեշտելով, որ ակնկալում են ինտենսիվ քարոզարշավ: «Մեր թեկնածուները քաղաքացիներին կներկայացնեն համայնքների զարգացման իրենց տեսլականները և հուսանք, որ քաղաքացիները նույնպես ակտիվ կլինեն քարոզարշավի ընթացքում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Պատգամավորը նկատեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ամենաշատ առաջադրված թեկնածուները հենց ՀՀԿ-ից են, երկրորդ տեղում անկուսակցականներն են և հետո միայն այլ կուսակցությունների՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները: «Այլ կուսակցություններից ևս կան առաջադրված թեկնածուներ, սակայն դրանք եզակի դեպքեր են, կազմակերպված մասնակցություն չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]