Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելի դեսպանը կոչ է արել իր երկրին ԱՄՆ-ի հետ միասին անհապաղ դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Իսրայելի դեսպանը կոչ է արել իր երկրին ԱՄՆ-ի հետ միասին անհապաղ դուրս գալ 
ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպան Կարմել Շամա-Կոենը խորհուրդ է տվել իր պետությանը հետևել ԱՄՆ-ի օրինակին և լքել միջազգային կազմակերպության շարքերը: «Մինչ այսօր ես մնում էի այն կարծիքին, որ մենք չպետք է դուրս գանք ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ չնայած նրա բոլոր խելագար որոշումներին: Այժմ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս է գալիս հիմնականում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իսրայելին հետապնդելու համար, իմ կարծիքով, անհապաղ պետք է դուրս գանք նրանց հետ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին դեսպանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:  

Միաժամանակ նա նշել է, որ սա իր անձնական կարծիքն է և վերջնական խոսքը պատկանում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, ով Շամա-Կոենի խոսքով, ունի ավելի լայն և մանրամասն նկարագիր:

Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ լարված հարաբերություններ ունի Երուսաղեմի պատմական կենտրոնի կառավարման իրավունքը մշտապես վիճարկելու պատճառով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]