Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքի վարչապետը ներկայացրել է Քուրդիստանի հետ երկխոսության նախապայմանները

Իրաքի վարչապետը ներկայացրել է Քուրդիստանի հետ երկխոսության 
նախապայմանները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ Իրաքի տարածքային ամբողջականության և միասնության ճանաչումը հանդիսանում է Իրաքյան Քուրդիստանի հետ երկխոսություն սկսելու նախապայման:

«Մեր դիրքորոշումը հայտնի է: Յուրաքանչյուր երկխոսություն պետք է հիմնվի հետևյալ հիմքերի վրա. դա Իրաքի միասնությունն է, սահմանադրության իրականացումը և հանրաքվեի արդյունքներից հրաժարվելը: Այս դիրքորոշումը բանակցությունների, նախաձեռնությունների, միջնորդության կարիք չունի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Աբադին նշել է լրագրողների հետ զրույցում: Նրա ելույթը տեղադրվել է Իրաքի կառավարության թվիթերյան միկրոբլոգում:

Աբադին ընդգծել է, որ Իրաքի իշխանությունները չեն բոյկոտում Քուրդիստանը և տարածաշրջանի ու Իրաքի միջև հարաբերությունները շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]