Իտալիայի հավաքականը հնարավոր է գլխավոր Ֆաբիո Կապելոն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ մարզիչ Ֆաբիո Կապելոն կարող է դառնալ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վստահեցնում է Corriere dello Sport-ը:
Մասնագետն այս տարվա հունիսից գլխավորում է չինական «Ցզյանսու Սունին»-ը:
Մինչ այս նա գլխավորել է Ռուսաստանի և Անգլիայի հավաքականները:
Ավելի հաջող է ստացվել նրա ակումբային կարիերան: Նա եղել է «Միլան»-ի, «Ռեալ»-ի, «Ռոմա»-ի և «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչը՝ հաղթելով 13 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ներկա դրությամբ Իտալիայի հավաքականը գլխավորում է Ջամպիերո Վենտուրան: 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում Իտալիայի հավաքականն իր խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը և ԱԱ եզրափակիչ փուլ դուրս գալու համար ստիպված է հաղթահարել ևս մեկ փուլ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում