Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վճարահաշվարկային տերմինալից գողության դեպքի առթիվ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալից գողություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով․«Նախնական տվյալներով՝  2017 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 05:45- 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28-րդ շենքի դիմաց գտնվող վճարահաշվարկային տերմինալի դռները և  հափշտակել թղթադրամի պահոցը, մետաղադրամների պարկը։ Նախնական հաշվարկներով՝ «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատճառվել է զգալի չափի` 300.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ