1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի և Գլենդելի քաղաքապետները համագործակցության լայն հեռանկարներ են տեսնում

Երևանի և Գլենդելի քաղաքապետները համագործակցության լայն հեռանկարներ են 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով և շնորհակալություն հայտնելով Վարդան Կարապետյանին հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նա իր հերթին կնպաստի հայաշատ Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

«Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում: Վերջին տարիներին հստակ քաղաքականություն է տարվում նաև ներդրումային դաշտի ակտիվացման ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Մենք բաց և պատրաստակամ ենք համագործակցության համար և, հաշվի առնելով Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը, վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացել երկու քաղաքների միջև հարաբերությունները՝ իրականացելով երկուստեք փոխշահավետ ծրագրեր», - նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանի ծննդյան օրը միասին տոնելու հրավերի համար՝ Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Գլենդելի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան:

«Ինձ համար մշտապես շատ հաճելի է, պարոն քաղաքապետ, գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ երկու քաղաքները համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն: Ի դեպ, շատերը Գլենդելն անվանում են սփյուռքահայերի մայրաքաղաք, հաշվի առնելով, որ Երևանից հետո ամենաշատ հայերով բնակեցված քաղաքը հենց Գլենդելն է: Եվ համոզված եղեք, որ Գլենդելի հայ համայնքի համար իսկապես անչափ կարևոր է հայրենիքի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, ինչին մենք անպայման կհասնենք», - նշել է Վարդան Կարապետյանը:

Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վարդան Կարապետյանին և պատվիրակության անդամներին սիրով հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:

Հանդիպման ավարտին Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Գլենդել քաղաքի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]