Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքի վարչապետը խոստացել Է ուժ չկիրառել Քրդստանի խնդիրը լուծելու համար

Իրաքի վարչապետը խոստացել Է ուժ չկիրառել Քրդստանի խնդիրը լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հոկտեմբերի 12-ին հավաստել Է, որ Բաղդադը ուժի չի դիմի քրդական ինքնավարության շուրջ ստեղծված իրադրության կարգավորման համար, որտեղ սեպտեմբերի վերջին անցկացվել Է անկախության հանրաքվե: Այդ մասին այսօր հայտնել Է «Ռուդաու» քրդական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մեր բանակը չենք օգտագործի մեր ժողովրդի դեմ կամ չենք կռվի քրդերի ու մյուս քաղաքացիների դեմ»,-ասել Է ալ Աբադին: Իրաքի վարչապետն ընդգծել Է, որ կենտրոնական իշխանությունների գլխավոր խնդիրը «երկրի միասնությունը պահպանելն Է, Սահմանադրության կատարումը, համաքաղաքացիներին պաշտպանելը եւ ազգային բարգավաճման հասնելը», հավելելով, որ Իրաքի իշխանությունները ներկայում աշխատում են երկրի միասնությունը վերականգնելու վրա: Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեն տեղի Է ունեցել սեպտեմբերի 25-ին: Անկախության օգտին քվեարկել Է հանրաքվեին մասնակցած ընտրողների 92,73 տոկոսը: Նոյեմբերի 1-ին տարածաշրջանի իշխանությունները հույս ունեն անցկացնել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Բաղդադում հանրաքվեն եւ նախապատրաստվող ընտրությունները համարում են անօրինական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]