Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

 ԱՄՆ-ի մանկատան տեսախցիկը նկարահանել Է երկու տարի որդեգրման սպասող աղջկա արձագանքը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Յուտայի նահանգի որբ երեխաների դպրոցի տեսախցիկը գրանցել Է այն հուզիչ պահը, երբ սաներից մեկը իմանում Է, որ իրեն տանելու են եկել նոր ծնողները: Լսելով նորությունը՝ 11 տարեկան Թաննա Բաթերֆիլդը նետվում Է դաստիարակչուհի Ջեքի Ալեքսանդրի վրա եւ բառացիորեն նրան խեղդում գրկախառնություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութը Ջեքին ինքն Է հրապարակել Facebook-ի իր օգտահաշվում: Թաննան իրեն որդեգրած ծնողներին՝ Ֆիշերների ընտանիքին, գիտեր արդեն երկու տարի: Նրանք կանոնավոր կերպով այցելում Էին աղջկան, սակայն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով երկար ժամանակ չԷին կարողանում ձեւակերպել որդեգրման պաշտոնական ընթացակարգը: Ֆիշեր ամուսինները երկու հարազատ երեխաներ ունեն՝ 13-ամյա Էյդենը եւ 10-ամյա Մեյսին: Այժմ նրանք պլանավորում են խնամակալություն ձեւակերպել Թաննայի եղբոր ու քրոջ նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ